ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Զարդերը կարող են փայլել, սակայն կնոջ նրբագեղությունն է, որ դրանց շքեղություն է հաղորդում»։

— Քրիստինա Սաֆարյան, հիմնադիր։

ՆԱԽԱԲԱՆ

Երկար տարիներ աշխատելով զարդերի ոլորտում՝ Քրիստինա Սաֆարյանը շարունակաբար ոգեշնչվել է հայտնի բրենդներով, ինչի արդյունքում որոշել է ստեղծել շքեղ, բայց հասանելի ոսկյա զարդերի բրենդ՝ կանանց առօրյայում ոգեշնչելու համար:

Այսպես հիմնադրվում է BLŪRE-ը, որ մարմնավորում է գույնը ծովերի (Blue), ալիքների խորքում գաղտնիքների խորհրդավոր շղարշը (Blur) և հրապուրանքը անսահման գեղեցկությամբ (Allure):

Դե իսկ այս ամենի կենտրոնում կնոջ կերպարն է՝ Ū:

ԶԱՐԴԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԵԼԻ

Հենց սկզբից Քրիտինայի գաղափարներում զգացվում էր արվեստի, պատմության և մշակույթի ազդեցությունը, այն, ինչ նա վերցնում էր իր ճամփորդություններից, և հատկապես ֆրանսիական էսթետիզմը՝ իր ճարտարապետությամբ և նորաձևությամբ, որը միշտ աչքի է ընկել համարձակ, սոցիալապես ազդեցիկ կոնցեպտներով։


Համադրելով իր փորձն ու գիտելիքները՝ BLŪRE-ի հիմնադիրը սկսում է ուսումնասիրել ժամանակակից կանանց պահանջները զարդերին և շարունակում է ոգեշնչում փնտրել։ Որոշ ժամանակ անց նա գտնում է իր բրենդի կերպարին՝ ուժեղ և գեղեցիկ կին՝ գրավիչ իր բոլոր դրսևորումներում։ Վարպետությունը արվեստի հետ միահյուսելու գաղափարին նվիրված` BLŪRE-ը վերաիմաստավորում է նրբագեղության նշանակությունը ժամանակակից աշխարհում։
Գրեթե 3 տարի Քրիստինան փնտրում էր դիզայների, ում հետ կկարողանար կյանքի կոչել գաղափարներն ու էսքիզները, որոնց վրա աշխատում էր՝ աշխարհի տարբեր ծայրերում ոգեշնչում փնտրելով։ Վերջապես նա ծանոթանում է տաղանդավոր դիզայներ Դամիր Լիհանովի հետ։ Ներդնելով իրենց տեսլականն ու ստեղծարար միտքը՝ միասին նրանք կերտում են BLŪRE-ի ինքնությունը և բրենդի առաջին հավաքածուները, որոնք դարձել են նորաձևության ուղենիշներ՝ իրենց ոճային և համարձակ լուծումների շնորհիվ։

ՏԵՍԼԱԿԱՆ

Թեև BLŪRE-ը երիտասարդ է, սակայն նպատակ ունի ներկայանալ ամբողջ աշխարհում՝ շքեղությունը ինքնատիպ կանանց համար հասանելի դարձնելով ամեն օր՝ ինչպես դա արդեն անում է Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։

ՈՍԿԻՆ ՎԱՐՍԵՐԻ ՄԵՋ

Անձնական պատմություններից հաճախ ծնվում են էությամբ անչափ գեղեցիկ իրեր՝ ինչպես BLŪRE-ի ոսկյա մազակալները, որոնց միտքը Քրիստինայի մոտ ծագել է դստրերի վարսերը հարդարելիս։

«Դստրերս և ես մեր անձնական ժամանակն ունենք։ Ես հարդարում եմ նրանց վարսերը, և դա միշտ ուղեկցվում է ծիծաղով, պատմություններով, փոքրիկ գաղտնիքներով և մտերմության անգին պահերով։ Մի երեկո ես վերցրի դստերս մազակալը և հասկացա, որ մեզ անհրաժեշտ է յուրահատուկ մի զարդ, այն, ինչը ոչ միայն կզարդարի վարսերը, այլև տարիներ անց կհիշեցնի մեզ այդ գեղեցիկ պահերի, իմ խորհուրդների և մեր կյանքի ուրախ դրվագների մասին։ Այդպես ես ստեղծեցի BLŪRE-ի մազակալները, որոնց հետ միշտ առանձնահատուկ կապ եմ զգալու»:

Ոսկյա մազակալը հազվագյուտ նմուշ է զարդերի բրենդի համար և դարձել է BLŪRE-ի խորհրդանիշը։ Սակայն այս յուրօրինակ մազակալը ավելին է, քան վարսերի աքսեսուար, այն սկսվել է ընտանեկան պատմությունից և դառնալու է նոր պատմությունների մաս՝ սիրո, հոգատարության և նվիրումի մասին։

ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ

Կարճ ժամանակ անց բրենդը ներկայացրեց կնոջ կերպարները իր Knots, Allure, Sea Cut, Wave և Mystic հավաքածուների միջոցով, յուրաքանչյուրը՝ սիրո նամակ ծովին և այդ էներգիան իրենց ներսում կրողներին։


Մաս առաջին՝ Knots

Այստեղ մենք տեսնում ենք մի կնոջ, ով հմայում է և շողում ինքնավստահությամբ, ինչպես կարող են միայն Սիրենաները։ Նա հետք է թողնում յուրաքանչյուրի սրտում, ում հանդիպում է իր ճանապարհին: Հիացած ուժեղ և ինքնավստահ կնոջ կերպարով՝ Knots հավաքածուն ստեղծվել է նրան ամենուր ոգեշնչելու համար:


Մաս երկրորդ՝ Allure

Allure հավաքածուն նվիրված է հրապուրանքին։ Դա նման է սիրուն առաջին հայացքից, երբ հազարավոր բառերի մեջ չես կարողանում գտնել անհրաժեշտը, երբ զգում ես, որ մոտեցել ես գեղեցկության էությանը։
Հավաքածուն պատմում է նրբագեղ կնոջ մասին, որին անհնար է դիմադրել:

Մաս երրորդ՝ Sea Cut

Նուրբ մարգարիտներ, արևի պես փայլող ոսկի․․․ Այս հավաքածուն հիշեցնում է երիտասարդ և անմեղ երազանքներով տարված մի կնոջ, ով պատմում է իր գաղտնիքները ծովին և ափից հավաքում փոքրիկ գանձեր՝ նման նրանց, որ կարելի է գտնել Sea Cut հավաքածուում։

Մաս չորրորդ՝ Wave

Հավաքածուն ոգեշնչված է ծովի փայլող ալիքներով, որոնց կարելի է անվերջ նայել, իսկ հետո՝ վերհիշել մտքում։ Wave հավաքածուն պատմություն է ոճային կնոջ մասին, ում չես կարող չնկատել, ով հիացնում է և չի դադարում զարմացնել՝ ինչպես դա անում է ծովը։


Մաս հինգերորդ՝ Mystic

Ինչպես ծովն ու ավազը՝ կինն ու տղամարդն էլ առանց իրար կյանք չունեն․ երբեմն ալեկոծվում են ու բաժանվում, ապա կրկին սիրահարվում ու միաձուլվում։

Ահա այս սիրո, միության և հարաբերությունների մասին է մեր նոր հավաքածուն, որը ստեղծվել է կյանքի ամենակարևոր պահերը գեղեցկացնելու և զգացմունքների մասին առանց բառերի պատմելու համար։

Դե իսկ հավաքածուի սրտում վառ փայլում են ամսաթվերի փորագրությամբ մատանիները, որոնք կփոխանցեն սիրո պատմությունը տարիների միջով․․․

BLŪRE-ի ամեն զարդի հետ Դուք տանում եք մի պատմություն և շարունակում այն յուրովի:

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

In the depths of the seas,

There live creatures of luring dreams.

Singing chants and dancing with waves,

Sirens whisper magic tales.

Մենք հավատում ենք, որ ծովերի խորքերում թաքնված է առեղծվածային ուժ՝ զորեղ ու հմայիչ՝ ինչպես առասպելական Սիրենաները։ Նրանք երգում են ու կախարդում ալիքների խորքում, բայց հաճախ մենք հանդիպում ենք նրանց մեր իրականության մեջ՝ մեր շրջապատի կանանց կերպարներում։ Նրանք անցնում են մեր կողքով, վայելում կյանքի փոքրիկ ուրախությունները՝ ամենուր իրենց հետ բերելով հմայք և ուժ։ BLŪRE զարդերը հենց այդպիսի կանանց համար են և պատմում են նրանց մասին ավելին, քան կարող են բառերը։

BLŪRE-ը պատմություն է գեղեցիկի և ուժի ներդաշնակության մասին, որն ընկած է յուրաքանչյուր զարդի հիմքում:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Be that girl

Be BLŪRE girl

Միշտ այն կանանց կողքին, ովքեր չեն հանձնվում և կերտում են իրենց ուղին։

Մենք առաքելություն ունենք ոգեշնչելու կանանց լինել համարձակ և հավատարիմ մնալ սեփական Ես-ին՝ ազդեցիկ և գրավիչ միևնույն ժամանակ։ Այս տարիների ընթացքում մենք պատրաստել ենք զարդեր՝ որպես ազատության և ինքնատիպության խորհրդանիշ՝ ոգեշնչված կապույտ ծովերով, այնտեղ թաքնված գանձերով և գեղեցկության զգացողությամբ:

BLŪRE-ի յուրաքանչյուր զարդ ձեռագործ է ու բացառիկ և կրում է բրենդի փիլիսոփայությունը գծագրերից մինչև ցուցափեղկեր, որտեղ սպասում է նրան` BLŪRE կնոջը։